
Տիգրան Կարապետյան. «Իշխանությունը լիմիտ չունի»
ՀՀ իշխանությունների վերջին քայլերն արդյոք խոսո՞ւմ են այն մասին, որ նրանք ուղղակի վախեցած են: Պատասխպանելով այս հարցին՝ Տիգրան Կարապետյանը նշում է, թե իշխանությունները պարզապես տեսնում են, որ «կանգնել ենք ամենածայրին. անդունդ է, ուրիշ ճանապարհ չկա»:
«Ես ասում էի, որ վարչապետը երկիրը տանում է կործանման: Որովհետեւ ինքն ընդհանրապես տնտեսագետ չէ, չգիտի՝ ոնց դուրս բերի տնտեսություն այս վիճակից: Ինքը բանկիր է»,- ասում է ԺԿ առաջնորդը եւ հավելում, որ աշխարհում բանկիրներին պաշտոն չեն տալիս, քանզի նրանք գիտեն միայն գումարել եւ հանել:
«Տոկոս: Իրենց մոտ տոկոս է: Բազմակողմանի մարդ պետք է լինի վարչապետը: Ու հասկանալով դա, ես ասում եմ` ոչ մի լիմիտ, ոչ մի ժամկետ, ոչ մի բան չունի իշխանությունը: Պետք է կտրուկ փոփոխություն, գործողություն անի»,- ասում է Տիգրան Կարապետյանը:
Մեկնաբանել