Սփյուռքին կմատակարարվի մասնագիտական գրականություն
Գործադիրն այսօր լրացում է կատարել կառավարության «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, որի համաձայն՝ մասնագիտական գրականությունը, համապատասխան գիտական, կրթական, արտադպրոցական ուսումնական հաստատություններից բացի, կտրամադրվի նաև Սփյուռքի դպրոցներին, հայագիտական կենտրոններին, մշակութային կազմակերպություններին ու կառույցներին։
Կառավարության մամլո ծառայության տեղեկացմամբ` որոշումն ընդունվել է` Հայաստանի և հայկական սփյուռքի գործակցության ապահովման, Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, հայ ժողովրդի հոգևոր միասնության, հայեցի կրթության և դաստիարակության, կրթական ծրագրերի մշակման և իրականացման, գիտական, մշակութային կյանքի զարգացմանն ուղղված գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև՝ ելնելով Սփյուռքի նախարարության կանոնադրական այլ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել