Կբացվի ազատամարտիկի թանգարան-ցուցասրահը
Կառավարությունն այսօր որոշել է «ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 42 հասցեում գտնվող 104.6 քմ ընդհանուր մակերեսով և 81 մլն 422 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երախտիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը։
Կառավարության մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախատեսվում է նշված տարածքում ստեղծել Արցախյան ազատամարտում զոհված նկարիչ, քանդակագործ, «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, Շուշիի ազատագրման շքանշանակիր Արթուր Ղարիբյանի թանգարան-ցուցասրահ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել