HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Փակվել են Լեհվազի ու Վարդանիձորի մանկապարտեզները

«Սիփան-1» ՍՊԸ-ն (Մեղրու ոսկու կորզման արտադրամասը) 2008թ. առաջին եռամսյակից հետո չի վճարել Մեղրու տարածաշրջանի  Լեհվազ համայնքի վարչական տարածքի 2006թ.-ից 25 տարով վարձակալած հողի դիմաց` տարեկան 238 հազար դրամը: Ընկերությունը աշխատավարձի պարտքեր ունի նաեւ  70 բնակչի: Անցած տարվա օգոստոսից չի աշխատում:

Միաժամանակ,  ընկերությունը 2008թ. գյուղապետարանի հետ կնքած փոխադարձ համաձայնագրով պարտավորվել էր հովանավորել գյուղի մանկապարտեզին` տարեկան տրամադրելով` 4 մլն 64 հազար դրամ: Ըստ գյուղապետ Սասուն Զաքարյանի, այդ գումարը վճարել է առաջին 5 ամիսների համար: Արդյունքում, 2009թ-ի հունվարից փակվել է գյուղի մանկապարտեզը, ու 25 երեխա այևս չի հաճախում մանկապարտեզ: Համայնքապետի փոխանցմամբ, մանկապարտեզն այժմ ունի էլեկտրաէներգիայի եւ 5 աշխատողի չվճարված 2 ամսվա աշխատավարձի պարտք: Նույն` չհովանավորելու պատճառով փակվել է նաև Վարդանիձորի մանկապարտեզը: Ավելացնենք, որ  «Սիփան-1»-ի կապված խնդրի առնչությամբ Լեհվազի  գյուղապետ Սասուն Զաքարյանը դիմել է Շահերի պաշտպանության աջակցության Սյունիքի կենտրոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter