HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային գունդ

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային գունդ եւ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հանդիսավոր հավաքին:  Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունից ժամանած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter