Գետակի մեջ դիակ է հայտնաբերվել
Երեկ Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոմայրուղու 9-րդ կմ-ում` երկաթգծի կամրջի աջակողմյան հատվածով անցնող գետակի մեջ դիակ է հայտնաբերվել:
«Դեպքի վայր մեկնած փրկարարները գետից դուրս են բերել 20-25 տարեկան, անձը չպարզված կնոջ դի, որը հանձնվել է իրավապահ մարմիններին»,-հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել