HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ալֆրեդո Մոնտիկայի հետ

nalbandyan11Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշեց, որ այդ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ եւ լուրջ ներուժ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից հայ-իտալական բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը: Ալֆրեդո Մոնտիկան ընդգծեց, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ իր այցը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Մոնտիկան հանգամանալից զրույց ունեցան երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Զրուցակիցները քննարկեցին ԵՄ «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու արձանագրեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանն անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter