HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի ազատամարտիկների հայտարարությունը

06_03-erkrapah_shirakՀՀ ՇՄ ներքոստագրյալ ազատամարտիկներս մտահոգ ենք մեր քաղբանտարկյալ մարտական ընկերների եւ հրամանատարների ՀՀ Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի, Հարություն Ուռուտյան, նկատմամբ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների կեղծ ու շինծու  մեղադրանքների հիման վրա կայացած ՀՀ օրենքների հակասող դատավճիռներով, որի արդյունքում մեր ընկերները արդեն մեկ տարի է հանիրավի գտնվում են կալանավայրում, մարդիկ ովքեր իրենց կյանքն ու արյունը չեն խնայել մեր երկրի կայացման ու Արցախի ազատագրման գործին: Օգտվելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրենց իրավունքից, նրանք վճռաբեկ բողոք են բերել ՀՀ վճռաբեկ դատարան` արդարության վերականգման եւ արդարադատության ակնկալիքով: Ելնելով վերոգրյալից, ազատամարտիկներս միանում ենք մեր քաղբանտարկյալ ընկերներին եւ վճռաբեկ դատարանից պահանջում ենք անկախ, անաչառ, ՀՀ օրենքների եւ օրենսգրքերի պահանջներին համապատասխան գործերի եւ փաստերի բազմակողմանի դատաքննության եւ արդարադատության, քանզի արդեն ականատես ենք եղել ՀՀ առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանների կողմից արդարադատության եւ արդարամտության բռնաբարմանն ու սպանդին: Ուստի ակնկալում ենք ՀՀ վճռաբեկ դատարանից ողջախոհության, անկախ եւ արդար դատավարության, որի հիմքը կհանդիսանա ՀՀ տարածքում ընդհանուր իրավասության դատարանում, կամայական եւ ՀՀ օրենքներին հակասող դատավճիռների կանխարգելման: ՀՀ Շիրակի մարզի ազատամարտիկներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter