HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակությանը

president1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակությանը: Երկրի ղեկավարն ընդգծել է Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը եւ հույս հայտնել, որ նախարարի այցն այդ առումով լրացուցիչ խթան կհանդիսանա: Շեյխա Ալ Կասիմիի խոսքով, հայ գործընկերներն իրենց առաջարկել են համատեղ ծրագրերի լուրջ փաթեթը, որն առաջիկայում կքննարկվի Էմիրությունների գործարար լայն շրջանակների հետ£ Նախարարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանում եւս, ինչպես ԱՄԷ-ում, մեծ ուշադրություն է հատկացվում կրթությանը եւ ընդհանրապես մարդկային ռեսուրսին: Կողմերը որպես տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներ£ Նախագահ Սարգսյանը Միացյալ Էմիրությունների առաջընթացն ու ձեռքբերումները տպավորիչ է համարել եւ ասել, որ Հայաստանը եւ ԱՄԷ-ը թեեւ տարբեր պայմաններում են, այնուամենայնիվ հետաքրքիր է այդ փորձն ուսումնասիրել եւ այն մեր երկրի համար կարող է օգտակար լինել: Սերժ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի ջրային տնտեսությանը տրամադրած օժանդակության եւ «Հաղարծին» եկեղեցական համալիրի ենթակառուցվածքների նորոգման նպատակով Շարժայի կառավարիչի նվիրատվության համար: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter