HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը հարուցեց վարույթներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր  այսօրվա նիստում վարույթներ հարուցեց չորս շուկայում` դրամի լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձի պատրվակով տնտեսվարողների կողմից գների չհիմնավորված բարձրացումներ թույլ տալու, արհեստական դեֆիցիտ ստեղծելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու կասկածով: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: Վարույթներ են հարուցվել ձեթի, կարագի, դեղերի, կենցաղային տեխնիկայի շուկաներում: Աշխատանքային խմբի նախնական գնահատմամբ` այդ շուկաներում մոնիտորինգի ենթարկված առեւտրի կետերում գների բարձրացումներն ավելին են, քան դրա համար հիմք կարող էին հանդիսանալ տնտեսական վերջին գործոնները: Վարույթները կընդգրկեն ոչ միայն տվյալ շուկաներում գերիշխող դիրք ունեցող, այլ նաեւ մյուս տնտեսվարող սուբյեկտներին: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշել է, որ սա վարույթներ հարուցելու առաջին փուլն է, եւ քանի որ որոշակի տվյալներ կան նաեւ հացի, մսամթերքի եւ այլ շուկայում տեղի ունեցող բարձրացումների մասին, մոնիտորինգը շարունակվում է եւ հավանական է, որ մյուս շաբաթ` կախված շուկայի զարգացումներից, վարույթներ կհարուցվեն մի քանի այլ շուկաներում եւս: Հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնել է,  որ, ըստ տնտեսվարողների տեղեկատվության, վաղվանից` դոլարի փոխարժեքի կայունացմամբ եւ նվազմամբ պայմանավորված, բենզինի գինը 10 դրամով կիջնի: Իսկ շաքարավազի մեծածախ մատակարարման գինը 270-ից իջել է 245 դրամի: Ա. Շահնազարյանը նշել է, որ իրավիճակը որոշակի առումով դեռեւս մտահոգիչ է մարզերում, որտեղ գների մակարդակը փոքր-ինչ բարձր է մայրաքաղաքի առեւտրի կետերի համեմատությամբ: Նա ասել է, որ այս խնդրի կարգավորման համար Հանձնաժողովը համագործակցում է Պետական եկամուտների կոմիտեի հետ. անհարկի բարձրացումներ թույլ տված խանութների ցանկը տրամադրվում են կոմիտեին` հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ստուգելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter