HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Հակոբյան. «Հայկական սփյուռքն ԱՄՆ-ում ամենակազմակերպվածն է»

06_03-h_hakobyanՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ-ում ընթացող այցի շրջանակներում մասնակցել է Ամերիկայի հայկական համագումարի համաժողովի աշխատանքներին, որը նվիրված էր Ազգային քարոզչությանը եւ նպատակ ուներ նպաստել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապագա ցեղասպանությունների կանխարգելմանը: Համաժողովին մասնակցել են հայ եւ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչներ, ցեղասպանագետներ, գիտնականներ, բարերարներ: Այա մասին հայտնում է Սփյուռքի նախարարությայն մամլո ծառայությունը: Համաժողովի մասնակիցներն այցելել են Վաշինգտոնում ստեղծվող հայկական ցեղասպանության թանգարան, ծանոթացել կատարված գործերին, առաջարկվող ճարտարապետական լուծումներին: Ամերիկայի հայկական համագումարի համաժողովի ժամանակ իր ելույթում Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայկական սփյուռքն ԱՄՆ-ում ամենակազմակերպված, ինստիտուցիոնալ առումով ամենակայացած գաղթօջախներից է, որը լուրջ ներդրում ունի ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման եւ զարգացման գործում: Իր խոսքում նախարարը նշել է նաեւ, որ այդ հարաբերությունները բարեկամական են եւ գնալով առավել են խորանում ու զարգանում: Անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին` նախարարն ասել է, որ այսօր Հայաստանում փորձ է արվում կերտել բաց եւ ազատ հասարակություն, որտեղ կգերակշռի սոցիալական արդարությունը եւ մարդը կհամարվի բարձրագույն արժեք: «Նման պետության կառուցմանը պետք է մասնակցի աշխարհասփյուռ հայ ժողովուրդը: Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ նրա հոգսերն ու խնդիրները ողջ հայությանն են», - ասալ է Հրանուշ Հակոբյանը: Բարձր գնահատելով քառասուն տարիների ընթացքում «Ամերիկայի հայկական համագումարի» կատարած աշխատանքները` նա Սփյուռքի նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել կազմակերպության հիմնադիր-նախագահ Հրայր Հովնանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter