HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի ՆԳ նախարարը ետ է վերցրել Լեյլա Յունուսի դեմ իր հայցադիմումը

Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը ետ է վերցրել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի դեմ իր հայցադիմումը: Այդ պատճառով մարտի 2-ին նշանակված դատավարությունը չի կայացել: Ադրբեջանական «Turan» գործակալության հաղորդմամբ, նշված գործի դատական քննությունը դադարեցվել է կողմերի հաշտության համաձայնության ու հայցվոր կողմի դիմումի ետ վերցնելու պարագայում: www.contact.com.az փոխանցմամբ, Լեյլա Յունուսի պաշտպան Իսահան Աշուրովը հայցի ետ վերցնելը գնահատել է որպես «Ռամիլ Ուսուբովի կողմից ցուցաբերած լավ օրինակ»: Հշեցնենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը դատի էր տվել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին: Նա վիրավորական էր համարել Լ. Յունուսի հարցազրույցը, որտեղ Լեյլան մեղադրել է ոստիկանությանը երկու քույրեր Մեջիդովների առևանգմանը մասնակցություն ունենալու մեջ և հայտարարել էր Ներքին գործերի նախարարության  համակարգում փոխգնդապետ Հաջի Մամեդովի կազմակերպված հանցավոր խումբ  պահելու մասին: Նախարարը Յունուսից պահանջում էր ներողություն խնդրել և 100 հազար մանաթ վճարել բարոյական վնաս պատճառելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter