Ստորագրահավաք ընդդեմ Մ. Սահակաշվիլու
«Դաշինք Վրաստանի համար»-ը սկսում է ստորագրահավաքը` պահանջելով Վրաստանի գործող նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հրաժարականը և վաղաժամկետ ընտրությունների անցկացում:
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ դաշինքի ղեկավար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ երկրի բոլոր մարզերում ստորագրահավաքի համար կգործեն դաշինքի արտակարգ շտաբներ:
Հիշեցնենք, որ Դաշինքը 10-օրյա ժամկետ էր սահմանել Մ. Սահակաշվիլուն` հրաժարական տալ և վաղաժամկետ նախագահական ընտրություններ նշանակելու մասին հանրաքվե անցկացնել որոշում կայացնել: Վերոնշյալ պայմանի ժամկետը արդեն լրացել է և մի քանի օր է` Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով նախագահի հրաժարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել