3800 զինծառայողներ, 49 տարի ժամկետով
Ռուսաստանը Աբխազիա կուղարկի 3800 զինծառայողներ: Ըստ Մոսկվայում ստորագրված համաձայնության, ռուսական հենակայանները Աբխազիայում կտեղակայվեն 49 տարի ժամկետով: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» պարբերականին հայտնել է Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը:
www. abkhazeti.info կայքէջի փոխանցմամբ, ռուսական զորքերը կտեղակայվեն Գուդաուտայում: Ռուսական զիվորները ծառայություն կիրականացնեն նաև Վրատանի սահմանի մոտ: Նա նաև ավելացրել է, որ ռուս-աբխազական բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են: Ավելին, նրա խոսքերով, Գուդաուտայում ռազմաբազան տեղակայելու համար հատուկ ծախսեր չեն պահանջվելու, քանի որ դեռ սովետական շրջանից պահպանվել են ինֆրաստրուկտուրաները, միայն պետք է որոշ չափով վերանորոգել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել