HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալֆրեդո Մանտիկային և նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը նշել է, որ Իտալիայի հետ մեր երկրի հարաբերությունները ներկայումս նոր փուլ են մտել, և Հայաստանը շահագրգռված է հայ-իտալական հատկապես տնտեսական համագործակցության խթանմամբ։ Տիգրան Սարգսյանը և Ալֆրեդո Մատիկան ընդգծել են, որ չնայած իտալական մի շարք ընկերությունների Հայաստանում ծավալած գործունեությանը, տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս հեռու է բավարար լինելուց և չի համապատասխանում երկու երկրների ունեցած ներուժին։ Իտալիայի արտգործնախարարի տեղակալը ՀՀ վարչապետին ծանոթացրել է այցի ընթացքում իր գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումների, հատկապես ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների մասին քննարկումների արդյունքներին։ Ըստ նրա, երկուստեք մշակվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ծրագրերի նախագիծ, որոնցից մեկը Հայաստանի և Իտալիայի Վենետո նահանգի միջև ուղղակի կապերի և համագործակցության հաստատումն է։ Զրուցակիցները միմյանց տեղեկացրել են նաև համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հայաստանում և Իտալիայում ձեռնարկվող քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-իտալական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter