Ալավերդիում սկսվել են զանգվածային գողություններ
Ալավերդիում գործազրկության և աղքատության ակնհայտ դրսևորումների արդյունքում վերջին շրջանում սկսվել են մասայական գողություններ:
Հունվարի 26-ին անհայտ անձինք բանալիով բացել են Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա թիվ 18շենքի Կարինե Ռամազյանին պատկանող բնակարանի դուռը: Բնակարանում որոնել են փող և ոսկի: Գտել են 6 հազար դրամ և հեռացել են:
Փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը անհայտ անձինք կողոպտել են Ալավերդու հարկային տեսչության պետ Կարեն Սոֆյանին պատկանող Ալավերդու Շահումյան թաղամասի ճանապարհաեզրին գտնվող ավտոսարքավորումների խանութը: Գողերը իրենց հետ տարել են խանութի դրամարկղը, որի մեջ, ինչպես հայտնեց խանութի տնօրեն Ռայա Սոֆյանը, եղել է 600 հազար դրամ:
Փետրվարի 28-ին անհայտ անձինք, սղոցելով կտրել են Ալավերդու քաղաքապետարանին պատկանող Սայաթ-Նովա թիվ 13 վարչական շենքի 4-րդ հարկում տեղավորված հարկային տեսչության գրասենյակի ճաղերը, որոնել են փող, չեն գտել և հեռացել են: Ալավերդու ոստիկանապետ Արտուշ Բոշյանը հայտնեց, որ սրանք Թումանյանի ՆԳ բաժնում գրանցված հանցագործություններ են, կատարվում է նախաքննություն, կան որոշ տվյալներ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ, որը նախաքննության շահերից ելնելով չի կարող հրապարակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել