Կնորոգվի միջպետական ճանապարհը
Այս տարվա պետբյուջեից 250 մլն դրամ է հատկացվել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Մեղրի-Գորիս (Քարահունջ գյուղից ներքեւ) 243+040 կմ հատվածում շրջանցիկ 1,7 կմ-ոց ճանապարհ կառուցելու համար:
Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը` կառուցման նպատակով շինարարական կազմակերպությունների միջեւ հայտարարված մրցույթը կանցկացվի մարտի 9-ին: Մայրուղու այս հատվածը վնասվել է սողանքների պատճառով եւ դարձել դժվարանցանելի երթեւեկության համար: Մարզպետարանի պատասխանատուի խոսքով` շինարարության ողջ ընթացքում մայրուղին կլինի երթեւեկելի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել