Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը ազատության մեջ են
Մարտի 6-ի գիշերը կալանքից ազատ են արձակվել Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շարլ Ազնավուր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերգեյ Հակոբջանյանը։
ՀՕՄ-ի ՋՕԾՀ-ի անդամ Աննա Մնացականյանը «Հետքին» հաստատեց ազատ արձակման փաստի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն նշեց, որ ազատ արձակման հիմքերի մասին իրենց դեռևս ոչինչ հայտնի չէ: Նախնական տվյալներով, կայացած դատավարության ընթացքում նրանց դատապարտել են մեկ տարվա պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել 2000-ական լարի գրավի դիմաց: Գ. Մինասյանն ու Ս. Հակոբջանյանը դեռևս որևէ բացատրություն չեն տալիս: Մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք , որ մարտի 22-ին լրանալու էր երկու գործիչների ձերբակալման երկամսյա նախնական կալանքի ժամկետը: Գ.Մինասյանը և Ս. Հակոբջանյանը մեղադրվում էին Վրաստանի Քրեական Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով` անօրինական զինված խմբավորման ստեղծում կամ ղեկավարում և 314-րդ հոդվածի 1-ին մասով` լրտեսություն: Հարուցած քրեական գործը քննում է Վրաստանի ՆԳՆ-ի հակահետախուզության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել