HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«ԳեոՊրոՄայնինգ»-ի սեփականատերը խոստանում է չդադարեցնել գործարանի աշխատանքները

kombinat

Մարտի 6-ին` ուրբաթ,    ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի Ագարակ կատարած աշխատանքային այցի ժամանակ կոմբինատի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլեյը հերքեց բոլոր տարածված լուրերը, որ կոմբինատը չի աշխատելու:

 

sepakanater-xudolej1

««ԳեոՊրոՄայնինգ»-ը արտադրությունը կանգնեցնելու խնդիր չի դրել ու չի դնում: Այժմ ձեռնարկությունում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ, արտադրական ու վարչական կառուցվածքները համապատասխանեցվում են նոր պայմաններին: Առաջիկա 3-4 ամսում կավարտվեն միջոցառումներն  ու  կաշխատի  900 մարդ:  Ճգնաժամի այս ընթացքում բաժնետերերը  կատարել են 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ձեռանարկությանն աջակցելու, աշխատավարձերի և այլ պարտքերը վճարելու համար»,-ասաց Ռ. Խուդոլեյը` նաև շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը կոմբինատի աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու համար: Ագարակի կոմբինատում այսօր աշխատում է 370 մարդ,  430-ը վճարովի արձակուրդում է, իսկ 87-ը` հարկադիր պարապուրդում: Ճգնաժամի սկզբից նախատեսված էր պահել միայն 350 աշխատակցի, մյուսներին` կրճատել, սակայն այդպես չի լինի: «Նախատեսվում է, որ առաջիկա 3-4 ամիսներին կոմբինատը կվերականգնի իր աշխատանքային ռիթմը եւ կսկսի արտադրանք տալ: Այն միաժամանակ կփորձի վերականգնել նախկին շուկայական կապերը, գտնել նոր շուկաներ իր արտադրությունն իրացնելու համար: Կոմբինատի ղեկավարությանն այս համաձայնությունը բավականին ծանր վիճակի մեջ է դնում, սակայն նրանք ճիշտ են ընկալում ընկերության աշխատակիցների սոցիալական խնդիրները, որոնք կարող են առաջանալ: Ձեռք բերված համաձայնությունը սեփականատերերի հետ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումն է, որ կարող էր գտնվել»,-նշեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը:

Վերջինիս խոսքով՝ նույնիսկ խորհրդային տարիներին Ագարակի կոմբինատում 750 մարդ էր աշխատում, ու այսօր 1450 աշխատակիցը Ագարակի կոմբինատի համար շատ է: Ըստ նախարարի՝ Հանրապետության նախագահի հանձնարարականով ՀՀ կառավարությունը պետք է որոշակի օգնություն տրամադրի կոմբինատին` կազմակերպչական, նորմատիվային առումով, որպեսզի «կարողանանք ստեղծված ծանր վիճակից հանքարդյունաբերությունը հանել»:

Ի դեպ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը չի վճարել էլեկտրաէներգիայի դիմաց, ինչի պատճառով փետրվարից հոսանքազրկվել է:  Նախարարի  հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ` վերականգնվեց  էներգամատակարարումը, իսկ  107 մլն դրամը պարտքը կմարվի առաջիկա 3 ամիսներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter