HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսը շնորհավորել է կանանց

garegin-b1Մարտի 8-ի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությունն է հղել և շնորհավորել «մեծազնիվ տիկնանց և օրիորդաց» Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն. «Ազգային մեր կյանքն այսօր նույնպես արդյունավորվում և զորանում է այն մեծ ավանդով, որ բերում են կանայք մատաղ սերնդի դաստիարակության և ինքնության կերտման, ընտանիքի ամրության պահպանման աստվածահաճո առաքելությամբ: Մեր դժվարին պատմության ճանապարհին հայ մայրերը, քույրերն ու դուստրերը օրհնյալ ջանք ու նվիրում են ներդրել` հանուն մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի: Մեր մաղթանքն է, որ կանայք մշտարթուն նույն նվիրումով, արիական ոգով, քաջառողջ և եռանդաշատ շարունակեն իրենց սուրբ գործը, և Բարին Աստված տոնական այս օրը երկնառաք շնորհներով ուրախություն ու լուսավորություն բերի տիկնանց և օրիորդաց սրտերին ու հոգիներին` զորացնելով հույսի ու սիրո մեջ: Աղոթքով առ Աստված հայցում ենք Բարձրյալի ամենազոր Աջի պահպանությունը սիրելի մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` ի խնդիր աստվածասեր մեր ժողովրդի և հայրենական մեր կյանքի առաջընթացի և զորացման: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները թող լինեն ամենքիդ հետ. Ամեն»-ասված է շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter