HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն

07_03-sargsyan_likvorՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր` կանանց տոնի նախօրեին, այցելել է «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն, որի աշխատակիցների գերակշիռ մասը կանայք են: Երկրի ղեկավարը շնորհավորել է նրանց տոնի առթիվ` մաղթելով ջերմություն, երջանկություն եւ բարձր տրամադրություն: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ներերակային, ակնաբուժական եւ ներարկման ստերիլ դեղամիջոցներ արտադրող այս ընկերությունը գործում է արդեն 17 տարի եւ արտադրում է 60 անուն դեղորայք: «Լիկվոր»-ի բաժնետերերից է Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը, որի կողմից 2006 թ. կատարված ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել գերմանական նոր հոսքագիծ, ինչը հնարավորություն է տվել ընդլայնել արտադրանքի տեսականին ու Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՊՀ երկրներում մեծ պահանջարկ ունեցող որակյալ դեղամիջոցների արտադրություն կազմակերպել: «Լիկվոր»-ը պլանավորում է ընդլայնել իր արտադրանքի տեսականին տարեկան 3-5 նոր դեղամիջոցներով: Ներկայումս ընկերությունը կառավարությանն է ներկայացրել բիզնես ծրագիր, որով նոր գործարանի կառուցման աշխատանքներն արագացնելու նպատակով ակնկալում է ֆինանսավորում: Ընկերության ղեկավարների խոսքով` աջակցության դեպքում իրենք մեկ տարվա ընթացքում շահագործման կհանձնեն նոր ձեռնարկությունը, որը կգործի Եվրոպական GMP պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter