«Սպարտակ»-ը կբեմադրվի Հայաստանում
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կբեմադրվի Հայաստանում: Բալետի նոր բեմադրությունն իրականացնելու համար Մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` «Սպարտակի» բալետային խմբի փորձին այսօր ներկա է եղել Սերժ Սարգսյանը: Փորձը դիտելուց հետո երկրի ղեկավարն ասել է. «Մեր պարողներն անպայման հաջողության կհասնեն, քանի որ նրանց հետ է աշխարհահռչակ վարպետն ու նրա համոզվածությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել