Դուշման Վարդանը կդառնար 43 տարեկան
Մարտի 9-ին կլրանա արցախյան ազատամարտում զոհված Վարդան Ստեփանյանի` Դուշման Վարդանի ծննդյան 43-ամյակը: Այդ առիթով նույն օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ազատամարտիկի տուն-թանգարան: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը:
Երևանցի Վարդան Ստեփանյանը սովորել և ավարտել է Երևանի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում` Աֆղանստանում: 1988թ.-ից ներգրավվել է ազգային ազատագրական շարժմանը, մասնակցել Արցախի ինքնապաշտպանության և ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտերին, Շուշիի ազատագրմանը: Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար: Զոհվել է 1992թ.-ի հուլիսի 3-ին` ԼՂՀ Մարտունու շրջանի Նյուրիշեն գյուղի համար մղված մարտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել