HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է նախկին ԽՍՀՄ երկրներից կանանց վաճառքով զբաղվող ցանց

trafiking1 Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները մարտի 8-ին հաղորդել են հանցագործ մի ցանցի ոչնչացման մեծածավալ գործողության ավարտի մասին: Հանցագործ խումբը, ինչպես տեղեկացնում է"Эхо Москвы" ռադիոկայանը, զբաղված էր նախկին ԽՍՀՄ երկրներից կանանց վաճառքով: Խոսքը գնում է լայնածավալ մի ցանցի մասին, որը գործում էր Ռուսաստանում, Իսրայելում, Բելոռուսում, Մոլդովայում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում: Վերջին ամիսների ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ցանցի 12 հիմնական գործող անձանց: tr2Ձերբակալվածների մեջ են նաեւ կանանց հավաքագրողներն են ու արտասահման տեղափոխման համար պատասխանատուները: Ձերբակալվածների մեջ է նաեւ Իսրայելի խմբավորման ղեկավարը: Թել-Ավիվում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով իրենց երկու տարվա աշխատանքի արդյունքները, ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ ցանցի զոհերը հիմնականում գյուղերից են եւ փոքր քաղաքներից: tr3Նրանց առաջարկվել էր մատուցողուհու, պարուհի եւ այլ աշխատանքներ: Ոստիկանները չեն բացառում նաեւ, որ զոհերին հնարավոր է բռնությամբ են տեղափոխել: Կանայք Իսրայել են հասել Եգիպտոսի սահմանով եւ Թուրքիայով: Հանցագործները սկզբում կանանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ ` Եվրոպական երկրներ, այդ թվում` Բելգիա, Չեխիա եւ Հոլանդիա: tr4 Վերջին շրջանում կանանց վաճառել եւ տեղափոխել են Կանադա: Իսրայելի ոստիկանությունը նաեւ տեղեկացրել է, որ իրենք համագործակցել են վերոհիշյալ բոլոր երկրների իրավապահ մարմինների հետ: Հանցագործներին այժմ սպասում է դատավարությունը: Ենթադրվում է, որ Իսրայելում ձերբակալված ցանցի ղեկավարներին, կներկայացվի մարդկանց վաճառքի` թրաֆիկինգի, մեղադրանք: Իսրայելի օրենքներով նման հանցանքի համար նախատեսված է 20 տարի ազատազրկում: Ոստիկանությունն առայժմ անուններ չի հրապարակել: Չի բացառվում, որ սեքս-բիզնեսի այդ ցանցի մեջ ընդգրկված լինեն նաեւ հայեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter