Գտնվել է քաղցկեղի տարածմանը նպաստող ֆերմենտը
«Բի Բի Սի»-ի հաղորդմամբ` Լոնդոնի Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են միջոց, որը կկանխի քաղցկեղի բջիջների տարածումն այլ օրգաններ: Մետաստազները կամ քաղցկեղի բջիջների տարածումն` ուռուցքի սկզբնական մասից դեպի մարմի այլ մասեր, համարվում է քաղցկեղով հիվանդների 90 տոկոսի մահվան հիմնական պատճառը:
Հետազոտողները պարզել են, որ քաղցկեղի բջիջների տարածման մեջ առաջնային դերը խաղում է LOX ֆերմենտը: Գիտնականները հուսով են, որը այդ ֆերմենտն արգելափակող դեղամիջոցը կարող է կանխել հիվանդության զարգացումը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Cell journal ամսագրում: Գիտնականներն իրենց փորձերն անցկացրել են կրծքավանդակի քաղցկեղով հիվանդ մկների վրա: Նրանք համոզված են, որ ստացված արդյունքներն ընդունելի են նաեւ մարդկանց համար:
LOX ֆերմենտն ուղարկում է ազդանշաններ օրգանիզմում նոր տեղ նախապատրաստելու համար, որպեսզի այնտեղ տեղափոխվեն քաղցկեղի բջիջները: Առանց այդպիսի նախնական պատրաստության` հնարավոր է, որ քաղցկեղի բջիջները գոյատեւեն: Հետազոտողների խմբի ղեկավար Ջանին Էրլերը հայտարարել է, որ առաջին անգամ հնարավոր է դարձել առանձնացնել քաղցկեղի բջիջների տարածման համար պատասխանատու կարեւոր մի ֆերմենտ:
«Քաղցկեղի մետաստազները բուժելը շատ դժվար է, եւ այս նոր հայտնագործությունը տալիս է իրական հույս, որ կստեղծվի դեղամիջոց, որը կպայքարի քաղցկեղի տարածման դեմ»,- ասել Ջանին Էրլերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել