HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արծվիկ Մինասյան. «ԿԲ-ն պետք է ճշգրտի իր քաղաքականությունը հասարակության վստահությունը բարձրացնելու համար»

«Դրամի վայրէջքը պետք է աստիճանաբար տեղի ունենար, որպեսզի պետությունն իր կարգավորիչ և վերահսկողական գործառույթներն իրականացներ և ժողովրդի գնողունակությանը կրկնակի հարված չհասցվեր, քանի որ ապրիլի մեկից բարձացվելու են, գազի, էլեկտրաէներգիայի ջրի գները, այլընտրանքը կար ավելի վաղ դրամը բաց թողնելու, որ այն ավելի փափուկ վայրեջք կատարեր: Ես անթույլատրելի եմ համարում հայկական դրամը պահելու համար վատնված գումարները »,- այսօր հրավիրված ասուլիս ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա` 700 մլն դոլար է ծախսվել միայն այս տարվա առաջին 2 ամիսների ընթացքում դրամը պահելու համար: Այսինքն այդ ծախսերը գերազանցում են այն գումարը, որը մենք ստանալու ենք Ռուսաստանից, Համաշախարհային բանկից ու Արժույթի միջազգային հիմանդրամից: «Իրականացվող դրամավարկային քաղաքականությունն ինքնանպատակ չի կարող լինել,կառավարությունն իր ամբողջ կազմով է պատասխանատու դրա համար և ոչ միայն Կենտրոնական բանկը»,-ասում է տնտեսագետը: Թաթուլ Մանասերյանը  համոզված է, որ կառավարության կողմից անհրաժեշտ քայլերը կատարելուն շատ են խանգարում իրենց գերշահույթները պետական շահից բարձր դասող մի շարք սուբյեկտներ: «Պետությունը պետք է նման իրավիճակների ժամանակ պետական գնումների միջոցով լուրջ մրցակից դառնալ ու չարաշահողներին կանխել»,- կարծում է նա: Թաթուլ Մանասերյանն ասում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է հակամենաշնորհային, հակակլանային քաղաքականություն վարի, որպեսզի առողջ մրցակցային դաշտ ստեղծվի, այսինքն այն պետք է կանխարգելիչ ֆունկցիա կատարի: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի վերջին հայտարարություններից, որ իրենց խնդիրներն առաջ են գալիս, երբ տեղի է ունենում գների բարձրացում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն էլ այն եզրակացության է եկել, որ հանձնաժողովը չունի կանխարգելիչ ֆունկցիա և եկել է ժամանակը հստակ հակամենաշնորհային քաղաքականություն վարելու, որպեսզի իրականացվող քաղաքականության նկատմամբ հասարակության մոտ բացասական սպասումներ չլինեն : «Գների կտրուկ տատանումը և անվերահսկելի վարքագիծը հատկապես տնտեսության այն սուբյեկտների մոտ , ովքեր որ իրականացնում են խոշոր ներկրումներ և ունեն առևտրային հսկայական ցանց, լրացուցիչ լարվածություն և բացասական սպասումներ բերեց: Մինչդեռ գների բարձրացմանը պետք է նախորդեր կանխարգելման հստակ քաղաքականություն»,- ասում է Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանի համոզմամբ, պետք է ԿԲ-ն օրենսդրության շրջանակներում տեղակատվությունը տրամադրի հասարակությանը, թե ովքեր էին մենաշնորհային դիրք ունեցող այն խմբերն ու իրենց մոտ որոշակի գումարներ ունեցող այն սուբյեկտները, ովքեր, փոխարժեքի այս կտրուկ տատանումից օգտվելով, շուրջ 30 տոկոսով իրենց հարստությունն ավելացրին: Արծվիկ Մինասյանը համոզված է, որ հայկական դրամը պետք է արժեզրկվեր և դրա համար ստեղծվել էին բոլոր օբյեկտիվ պայմանները: «Որևէ մեկը չէր կասկածում, որ Հայաստանը պետք է անցներ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, քանի որ Հայաստանի տնտեսությունը չի համարվում բավականին բաց և խոցելի ոլորտները չափազանց մեծ են»,-ասում է Ա.Մինասյանը: Պատգամավորը հիշեցնում է, որ 2009թ առաջին միամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերող մոտեցումերում նշված էր, որ ԿԲ-ն շարունակելու է վարել էժան փողին ուղղված քաղաքականություն. «Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախատեսված էր 75 տոկոս և պետք շարունակեր իջնել, մինչդեռ այս պայմաններում միանգամից տեղի ունեցավ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում, - ասում է Ա. Մինասյանը, ավեալցնելով, -որ ԿԲ-ն հասարակության համար պետք է իր քաղաքականությունը  ճշգրտի»: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ասում է, որ ֆինանսատնտեսական ֆունդամենտալների` արտադրողականության, կապիտալ հոսքերի, և առևտրային պայմանների փոփոխությունները բերում են նաև փոխարժեքի այլ վարքագծի դրսևորման և քանի որ փոխարժեքն այդ ֆունդամենտալների արտացոլանքն է, ուստի տեղի ունեցած փոխարժեքային փոփոխություններն օբյեկտիվ էին: «Պետք է թույլ տային, որպեսզի փոխարժեքը ճշգրտվեր, որպեսզի այն ադեկվատ լիներ տնտեսական ֆունդամենտալներին, հակառակ դեպքում մենք ինչքան խորացնում էինք այդ խնդիրը, դա ավելի մեծ էական վնասներ էր առաջացնում տնտեսության համար»,- ասաց Վ.Արամյանը: Ըստ փոխնախարարի`անցումը լողացող քաղաքականության տեղի ունեցավ մարտ ամսին, քանի որ Հայաստանը ուներ տնտեսության արյունատար անոթներ հանդիսացող ֆինանսական շուկաների կայունություն.«Եթե տնտեսական ճգնաժամը միանգամից թուլացներ ֆինասնական շուկաները, դրանից ծախքերն ավելի մեծ կլինեին: Ես կարծում եմ այս իրավիճակում մենք գոնե կարողացանք խուսափել նրանից, որ ֆինանսական շուկաներում էական խնդիրներ չառաջացան: Այսինքն ԿԲ-ն առաջնայնությունը տվել է ֆինանսական կայունությանը, որպեսզի չխորացնի տնտեսական ծախքերը»,- ասաց փոխնախախարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter