HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հանձնաժողովը վերահսկողության տակ է վերցրել ապրանքային շուկայի զարգացումները

ԼՂՀ  հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերահսկողության տակ է վերցրել ապրանքային շուկայում կատարվող զարգացումները։ Դրանք պայմանավորված են վերջին տարիներին իրականացվող «ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից» հրաժարվելու եւ դրամի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադառնալու մասին ՀՀ կենտրոնական բանկի մարտի 3-ի որոշմամբ։ Ինչպես նշված է հանձնաժողովի պաշտոնական կայքում, օրերս հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարեց իրականացնել սպառողական զամբյուղում ընդգրկված առաջին անհրաժեշտության ապրանքների հերթական մոնիթորինգը` ընդլայնելով մոնիթորինգի ենթակա ապրանքների ցանկը։ 2009թ.  ապրանքային շուկաների  ուսումնասիրության համար նախատեսվող ցանկում ընդգրկված են ինչպես պարենային ապրանքները, այնպես էլ դեղորայք, բենզին, դիզվառելիք, կենցաղային տարբեր ապրանքներ: Ուսումնասիրություն կանցկացվի նաեւ բանկերում՝ դոլարի, եվրոյի եւ ռուսական ռուբլու դիտարկմամբ: Հանձնաժողովում մեզ հայտնեցին, որ ամենօրյա ուսումնասիրություններ են անցկացվում տարբեր խանութներում եւ շուկայում, որոնց արդյունքում օրինակ տեղական արտադրության ապրանքներից մսի գինը համարյա փոփոխության չի ենթարկվել կամ էլ նվազել է. փետրվարի 12-ի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել տավարի մսի գինը, որը մարտի 6-ի դրությամբ 1500 դրամ է, ոչխարի միսը՝ 2000 դրամ, աղացած միսը՝ 2000 դրամ: Նվազել է խոզի մսի գինը 3200-ից դառնալով 2800 դրամ:  Չեն փոխվել նաեւ տեղական արտադրության կաթի եւ կաթնամթերքների գները: Շաքարավազի գինը տարբեր է խանութներում՝ փետրվարի 12-ի 250 դրամ գնի փոխարեն  259 դրամից մինչեւ 330 դրամ է, «Ավեդով» ձեթը 600 դրամից դարձել է 700, իսկ որոշ խանութներում էլ՝ նույնիսկ 850, զգալիորեն աճել է «Օլեյնա» ձեթի գինը՝ 600-650 դրամից դառնալով 900-950 դրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter