Շանթ Հարությունյանին բերման ենթարկել են, բայց արգելում են մասնակցել դատական նիստին
Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվող «Յոթի գործ»-ով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջումից հետո մերժեց Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Հիմնավորումը նույնն էր` նշված հիմքերից և ոչ մեկը իրականում առկա չէ:
Շանթ Հարությունյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու, ինչպես նաև նրա մասով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Լիպարիտ Սիմոնյանը: Նա միջնորդեց կամ վերացնել դատավորի` փորձաքննություն նշանակելու և Շ. Հարությունյանի մասով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կամ ընդունել ինքնաբացարկ:
Փատաբանը հիմնավորեց նրանով, որ դատավորի կայացրած որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, այն չի բխում Քր. դատ. օր.-ի պահանջներից և ենթակա է վերացման, քանի որ որոշումը կայացնելիս դատավորը ղեկավարվեց Քր. դատ. օր.-ի 310 հոդվածքով, որը նշում է, որ կասեցման հիմք է հանդիսանում ամբաստանյալի հոգեկան կամ այլ ծանր հիվանդությունը, տվյալ դեպքում դատավորը չի նշել որևիցե հիմք նրան հոգեկան հիվանդ հայտարարելու համար:
Համաձայն Քր. դատ. օր.-ի 108 հոդվածի քրեական գործով վարույթով նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն ապացույցները նախապես ստանալով և հետազոտվելով: «Դուք չունեք տվյալ պահին նման ապացույց, որը կարող էր հիմնավորվել միայն փորձագետի եզրակացությամբ և նման դեպքում կասեցնել գործի վարույթը չի բխում 310 և 108 հոդվածներից»,-ասաց Լ. Սիմոնյանը:
Բացի այդ` պաշտպանը նշեց, որ փորձաքննության մասին որոշում կայացնելիս դատավորը ղեկավարվել է միայն 345 հոդվածով, սակայն 345 հոդվածի 3-րդ մասը նշում է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ձևակերպել փորձագետին ուղղված հացեր և շարադրել իրենց կարծիքը այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը, ինչ հետազոտել, հետո նոր վերջնական որոշումը կայացնում է դատարանը, իսկ այդպիսի հնարավորություն դատավորը չտվեց ոչ պաշտպանական և ոչ էլ մեղադրող կողմին:
Մնացական Մարտիրոսյանը նույնիսկ չքննարկեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ Շ. Հարությունյանը ներկա չէ նիստին և չի կարող արված միջնորդության վերաբերյալ համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե փորձագիտական խմբին հարցադրումներ անելու հնարավորություն չի տրվել, դատավորն առաջարկեց ներկայացնել ցանկացած հարցերը, որոնք կուղղվեն փորձագետներին:
Ալեքսանդր Արզումանյանը կրկին դատավորին հիշեցրեց Քր. դատ.օր-ի փոփոխությունների, մասնավորապես 341.1 կետի և մայր օրենքի` 23-րդ կետի մասով դրանց հակասության մասին:
Ավելին` նա նշեց, որ իր միջնորդություններին դատավորի ուղարկված մերժման հիմքերը չեն համապատասխանում իրականությանը: Դատարանի ընդհատության վերաբերյալ և նույն կազմով դատավարությունը Կենտրոն և Նորք Մարաշ համայանքների առաջին ատյանում շարունակելու դատավորի որոշումը ապօրինի է, քանի որ դատավորին վերոնշյալ դատարանի նախագահը դեռևս չի նշանակել տվյալ գործով նախագհող:
«Օրենքով այս կետը վերապահված է Ձեր վերադասին` առաջին ատյանի դատարանի նախագահին: Քրեական օրենսգրքի 352 հոդվածի ակնհայտ անարդար դատավճի, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու հանցակազմ ունենք այստեղ»,-շեշտեց Ալ. Արզումանյանը:
Արզումանյանի խոսքերով, դատական կարգի լուսաբանման վերաբերյալ իր միջնորդությանը դատավորը խեղաթյուրել է, քանի որ ինքը ոչ թե ասել է, որ փոփոխվել է դատավորի կայացրած որոշումը, այլ` ասել է, որ այն անտեսվել է:
«Դուք խախտել եք Ձեր իսկ ընդունած որոշումը, փոփոխության մասին խոսք չի եղել, քանի որ նման որոշում ընդհանրապես չի կայացվել: Ես դա էի պահանջում, որ ասեիք, թե որ որոշման հիման վրա է փոխվել կարգը»,-ասաց Ալ. Արզումանյանը:
Ալեքսանդր Արզումանյանը նաև հայտարարեց, որ Շանթ Հարությունյանն ուզում է մտնել դատարանի դահլիճ և բացատրություններ տա, սակայն նրան արգելում են, չնայած իրեն բերման ենթարկել են, բայց զրկում են բացատրություններ տալու հնարավորությունից:
Վերոնշյաների հիմքով Ալ. Արզումանյանը կրկին միջնորդեց դատավորին ինքանբացարկ ընդունել կամ բացատրություններ տալ:
Մնացական Մարտիրոսյանը չքննարկեց Ալ. Արզումանյանի միջնորդությունը` պատճառաբանելով, որ «ներկայացված ինքնաբացարկի հիմքերն արդեն իսկ քննության առարկա են դարձել և նոր հիմքեր չկան»:
Գրիգոր Ոսկերչյանը դատավորից ժամանակ խնդրեց փաստաբանի հետ իր ներկայացնելիք միջնորդությունը քննարկելու, որի համար դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել