HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործ»-ը շարունակվում է միայն Գրիգոր Ոսկերչյանի մասնացությամբ

Ընդմիջումից հետո Գրիգոր Ոսկերչյանը հայտարարել, որ ինքը ոչ թե հանդես կգա միջնորդությամբ, այլ հայտարարությամբ: Դատավորը խոսքը փոխանցել է տուժող Սարգիս Քլոյանին, որը ևս դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել,թե չեն թողնում իր ներկայացուցչին ընգրկվել գործում և իր փոխարեն հանդես գալ: Նա նաև նշել է, որ երբեք չի պարզվի, թե ով է կրակել, ով է սպանել իրենց հարազատներին, այդ մարդիկ նույնիսկ այս քրեական գործում չեն էլ ընդրգկված: Մեղադրողներից Հովսեփ Սարգսյանը պնդել է, որ այս միջնորդությունը ևս անհիմն է: Սասուն Միքայելյանը ընդհանտել է դատախազի խոսքը, դատավորը նրան զգուշացրել է, որ առանց դատարանի թույլտվության իրավունք չունի ընդհատել դատավարության մասնակիցներին: Սասուն Միքայելյանը չի ենթարկվել դատավորին, և դատավորը կիրառել է նրան դատարանի դահլիճից 10 օրով հեռացնելու սանկցիան: Նույն ճակատագրին արժանացել են նաև Մ. Մալխասյանը, Ալ. Արզումանյանը եւ Հ. Հակոբյանը: Դահլիճում մնացել է միայն Գ. Ոսկերչյանը: Դատավորը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել` քննարկելու և կայացնելու Սարգիս Քլոյանի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter