Սիսիանի հեռուստաընկերությունը՝ փակման եզրին
Արդեն մեկ ամիս է չի գործում Սիսիանի «Սյունի» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը: Տնօրեն Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ պատճառը տեխնիկական է. կառուցվում է հեռուստաշտարակ, որի շնորհիվ հեռուստածրագիրը կսփռվի նաեւ մերձակա գյուղերում: Միաժամանակ հեռուստատեսությունը շուտով կունենա ուղիղ հեռարձակման հնարավորություն:
Սակայն ըստ մեր ունեցած տեղեկատվության հեռուստատեսությունն ունի նաեւ ֆինանսական խնդիրներ: Ընկերության հիմնադիր «Որոտանի ղողանջներ» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանի եւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի միջեւ այդպես էլ համաձայնություն չի կայանում՝ քաղաքապետարանի պատվերով ու ֆինանսավորմամբ նախկինում գործած երեք հաղորդաշարերի վերաբացման հարցում: Մեզ հետ հեռախոսազրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկա պահին հաղորդաշարեր նույնպես եթեր են հեռարձակվում: «Մարտի 8-ին հրապարակել ենք ուղերձներ, տոնական հաղորդում ենք եթեր տվել»,-նշեց Ա.Հարությունյանը:
Մեկնաբանել