Ծնունդների աճ` 16 տոկոսով
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ. հունվար-փետրվարին հանրապետությունում ծնվել է 435 երեխա` 2008թ. հունվար-փետրվարի համեմատ աճը կազմել է 16,0 տոկոս: 24,4 տոկոսով նվազել է մահացածների թիվը` կազմելով 214 մարդ:
Հունվար-փետրվարին ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 221 մարդ եւ 2008թ. հունվար-փետրվարի համեմատ աճել է 40,2 տոկոսով: Նշված ժամանակահատվածում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 51` 2008թ. հունվար-փետրվարի 1414-ի դիմաց, ամուսնալուծությունների թիվը կազմել է 17` նախորդ տարվա հունվար-փետրվարի 21-ի դիմաց: ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 107 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 58 մարդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել