HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Պարգևներ ու հուշամեդալներ կանանց

ramela-hakobyan

Կրթական ոլորտում ներդրած զգալի ավանդի համար Սյունիքի մարզպետի որոշմամբ «Ակսել Բակունց» հուշամեդալի արժանացան Ռուզաննա Մարգարյանը (Ագարակի միջն. դպորցի ուսուցչուհի), Մարիամ Հարությունյանը (Մեղրու թիվ 1 դպրոց),  Թամարա Նանյանը (Քաջարանի թիվ 1 դպրոց), Զարիկ Օհանյանը (Սիսիանի թիվ 2 դպրոց), Կարինե Ավագյանը (Գորիսի թիվ 6 դպրոց), Արուս Ղազարյանը  (Կապանի համար 10 դպրոց), Կարինե Նուրիջանյանը (Կապանի թիվ 9 դպպրոց) և ռուս-հայկական հումանիտար ակադեմիայի Կապանի մասնաճյուղի տնօրեն Վիկտորյա Դավթյանը:

Սյունիքի մարզպետի շնորհակալագրերի արժանացան տարբեր ոլորտներում աշխատող կանայք, զոհված ազատամարտիկների այրիներն ու մայրրեը, ինչպես նաև բազմազավակ մայրերը: Իհարկե անմասն չէր նաև չորրորդ իշխանությունը: Լրատվության ոլորտում Սյունիքի մարզպետի շնորհակալագրի արժանացան որիսի «Լաստ» հ/ը տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը, «Սյունյաց Երկիր» պարբերաթերթի պատասխանատւ քարտուղար Արմինե Ավագյանը, Կապանի «Սոսի» հեռուստանըկերության լրագրող Աննա Առաքելյանը, Կապանի «Խուստուփ» հ/ը լրագրող Նոննա Բաղդասարյանը, «Սիսիանի ձայն» թերթի լրագրող Սրբուհի Գրիգորյանը: Պարգևները տրվեցին մեծ հանդիսությամբ Կապանի մշակույթի պալատում կազմակերպված «Գարունները թող գան ու չգնան» խորագրով համերգային տոնական ծրագրի ընթացքում: Աշխատանքի ոլորտում ունեցած վաստակի ու ակտիվ հասարակական քաղաքական ործունեության համար ու մարտի 8-ի կապակցությմաբ ՀՀԿ խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրերին ու անվանական ժամացույցների արժանացան մանկավարժ Լաուրա Ղազարյանը, Սյունիքի մարզպետարանի մասնագետներ Նունե Գևորգյանը, Էլմիրա Սարգսյանը, Սուսաննա Դավթյանը, Մարգարիտա Զաքարյանը, թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը, Կապանի թիվ 1 կրթահամալիրի տնօրեն Նորա Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter