
Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևոր է մահացել
Այսօր` ժամը 02.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռում, վայրէջք կատարելուց 15 րոպե առաջ, ուղևոր է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.50-ի սահմաններում, Սամարա-Երևան չվերթի չվերթի ինքնաթիռի սրահում մահացել է ՌԴ քաղաքացի, 50-ամյա Պավել Վանյանը, ով տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ և տեղափոխվում էր Երևան եղբոր ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել