Սեռական շահագործում
Մարտի 6-ին 29-ամյա Ռուզաննա Ե.-ն դիմել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ հայտնել, որ 34-ամյա Լուսինե Ե.-ն, աշխատանքի տեղավորելու պատրվակով, խաբեությամբ, ոմն Գայանեի միջոցներով, 2007 թ. դեկտեմբերին իրեն հրավիրել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք: Այնտեղ Գայանեն իրենից վերցրել է անձնագիրը եւ մինչեւ 2008 թ. հունվարի 23-ը ենթարկել սեռական շահագործման:
«2008 թ. հունվարի 23-ին Ռուզաննային հաջողվել է ետ վերցնել անձնագիրն ու վերադառնալ Հայաստան: Ձեռնարկվում են միջոցառումներ Գայանեի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել