HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենզալցակայանների վրա հարձակվողների ինքնությունը բացահայտված է

Մարտի 2-4-ը հաշված ժամերի տարբերությամբ Հանրապետության տարբեր բենզալցակայաններ ենթարկվել էին ավազակային հարձակման, ընդ որում` բոլոր դեպքերում էլ հարձակվողները եղել էին սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով եւ գործել էին նույն մեթոդներով: Հարձակումներից մեկը գրանցվել էր մարտի 3-ին` ժամը 02.50-ի սահմաններում: Ատրճանակով զինված երեք անհայտ անձինք հարձակվել էին Հաղթանակ գյուղի մոտ գործող բենզալցակայանի բանվորներ Գրիշա Ե.-ի եւ Գենադի Դ.-ի վրա, ատրճանակի բռնակով հարվածել Գրիշա Ե.-ի գլխին, կապկպել նրանց եւ հափշտակելով 159.000 դրամ, մեկ ալեհավաք, բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր` սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով դիմել էին փախուստի: Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` իրավապահները պարզել են, որ նշված ավազակային հարձակումը կատարել են նույն տարիքի երեք երիտասարդներ` 1985 թ. ծնված Արման Մ.-ն, Էդգար Ա.-ն եւ Գագիկ Թ.-ն: Հիշեցնենք, որ վերջին երեք ամսում նույն սցենարով Հանրապետությանում ընդհանուր թվով 7 բենզալցակայաններ ենթարկվել են ավազակային հարձակման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter