HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Հարությունյանը չի ուզում դառնալ «քաղաքական պայքարի կողմերից մեկի մաս»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր պատվոգրեր հանձնեց հանդուրժողության մշակույթի տարածման գործում առավել զգալի ներդրում ունեցող մեկ քաղաքական գործչի եւ լրագրողի: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր ելույթից հետո ասաց, որ մրցանակը շնորհվում է  խրախուսելու համար հանդուրժողության միջավայրի ձեւավորումը : Լրագրության ոլորտում մրցանակի ստացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը, քանի որ «նա ոչ մեկի ջրաղացին ջուր չի լցնում»: Քաղաքական գործիչներից էլ  մրցանակը ստացել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Արմեն Հարությունյանին լրագրողները հարցրել են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 5-ի  ելույթում  խոսելով անհանդուրժողության մթնոլորտից բխող նոր սպանությունների վտանգի մասին, չի կատարել արդյոք սպանությունների կանխատեսում: Արմեն Հարությունյանը պատասխանել է.«Կարծում եմ պարզապես հաջող ձեւակերպումներ չէին: Խոսքը նրա մասին է, որ օր առաջ հասկանանք, որ հանդուրժողականությունը լինի մեր մշակույթի մասը»: Հաջորդ հարցով էլ լրագրողները փորձեցին ճշտել, թե  օմբուդսմենը ինչ կարգավիճակ կտա քաղաքացիներին, ովքեր դատախազության  ու հատուկ քննչական ծառայության ռեպրեսիայի գործիք են դարձել, արդյոք նրանք քաղբանտարկյալ չեն: Ա. Հարությունյանը պատասխանել է, որ ինքը մարդկանց չի գնահատում, ինքը ինստիտուտներն է գնահատում. «Ես քաղբանտարկյալ բառը չեմ ասել, չեմ էլ ասելու, քանի որ կդառնամ քաղաքական պայքարի կողմերից մեկի մաս»: Արմեն Հարությունյանը ուզում է օբյեկտիվ լինել, նույնիսկ անկախ Եվրախորհուրդի դիրքորոշումից, որ մի անգամ ասում է քաղբանտարկյալ, մեկ էլ չի ասում: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե օմբուդսմենի գործունեությունից ով է ավելի գոհ կամ դժգոհ` ընդդիմությունը, իշխանությունը, թե հասարակությունը. «Կրակն ենք ընկել թե իշխանության, թե ընդդիմության ձեռքին, անհանդուրժողականության առումով: Եթե մեր տեսակետը համընկնում է ընդդիմության հետ, ապա դու ընդդիմության համար լավ ես, իսկ իշխանության տեսանկյունից` դրսի համար աշխատող մարդ»: Ա. Հարությունյանը ասում է, որ երկու կողմերն էլ նույն քաղաքական համակարգի մաս են եւ պետք է հանդուրժող լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter