Սամվել Ֆարմանյանը պատասխանել է Վրաստանի նախագահին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Հայաստանի տնտեսության «փլուզման» մասին վերջերս արած հայտարարությունը«Մեդիամաքս» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
«Զվարճանքների կենտրոնի բացման ժամանակ Վրաստանի Նախագահի կողմից Հայաստանի տնտեսությանը տրված որակումները բացարձակապես անհիմն են։ Մյուս կողմից, չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։
Հայաստանի Հանրապետության Նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարևան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ և ինչպես նկատել եք, Հանրապետության Նախագահը նման խնդիրների շուրջ երբեք չի արտահայտվել, ինչքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա, այդ խնդիրների մեկնաբանությունը թողնելով վերլուծաբաններին ու տվյալ երկրի պետական, քաղաքական գործիչներին։ Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում»,- ասել է Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել