HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

20 մլն դոլարանոց նոր ծրագիր

«Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հանդիսանալու է ռեսուրս, որը աջակցելու է նախարարություններին իրականացնելու կառավարության ծրագրերը»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նա ներկայացրեց ՀԱՄՀ-ի  կառուցվածքը: Հիմնադրամը պետական հիմնարկ է, աշխատում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքներով, հոգաբարձուների խորհուրդը նախագահում է վարչապետը: Հիմնադրամի նպատակն է ապահովել բեկումնային տնտեսական զարգացում, ուստի  ներկայացվել են մի քանի ծրագրեր: «Տաթեւի վանք. վերակառուցում եւ վերածնունդ»  ծրագիրը ենթադրում է կիսավեր վանքի եւ ենթակառույցի հնարավոր վերականգնման տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություն, վանքի վերականգնողական աշխատանքներ, Հալիձորի կիրճի վրա ճոպանուղու կառուցում, ճոպանուղու հարեւանությամբ հյուրանոցային համալիրի կառուցում: Ծրագիրը կկազմի 20 մլն. ԱՄՆ դոլար: Նախատեսվում է  ստեղծել Վարպետաց թաղամաս, որը կունենա պատմամշակութային արժեք: Առողջապահության ոլորտում էլ Փարիզի ուռուցքաբանական կենտրոնում աշխատող սփյուռքահայ բժիշկների միջոցով հիմնվելու է «Երեւանում ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ», նաեւ իրականացվելու է Կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու» ծրագիրը, որը հիմնվելու է Հայաստանում առկա համապատասխան գիտական ներուժի, ավանդույթների եւ փորձի վրա: Կրթական ոլորտում նախատեսվում է իրականություն դարձնել «Թումանյան այգի» կրթական այգի: Կրթական կենտրոնը կտեղակայվի Հալաբյան փողոցին կից Թումանյանի այգում: Կտեղակայվեն նաեւ մի շարք տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառի կազմակերպություններ: Կառուցապատվի 5,6 հա տարածք, որտեղ էլ կտեղակայվեն կրթական կառույցները: Տարածքից ստացված ամբողջ շահույթը վերաներդրվելու է կրթական բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter