HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը ստեղծել է աշխատանքային խումբ` կրպակատերերին աջակցելու նպատակով

Այն համառությունը եւ հետեւողականությունը, որով վարչախումբը շարունակում է արշավանքը միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատեւող սոցիալական խմբերի դեմ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, խոսում է այն մասին, որ այդ դասի վերացումը կամ առավել թուլացումը ռեժիմի համար կենսական քաղաքական նշանակություն ունի։ Դրանով երկու խնդիր է լուծվում.

  1. Նպաստել, որպեսզի առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ կենտրոնանա օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում եւ խոշոր խանութներում՝ բազմապետկելով նրանց շահույթները։
  2. Թուլացնել սոցիալական այն շերտը, որը ինքնուրյուն աշխատանքով ապրելով եւ անմիջական վարչական կախվածության մեջ չգտնելով պետական հիմնարկներից ու պաշտոնյաներից, անհամեմատ ազատ է իր ձայնը տնօրինելիս։
  3. Այս տարածքները կրկին վերադարձվում են իշխանության տնօրինության տակ, որոնք հետագայում կարող են բաժանվել յուրայիններին կամ էլ վաճառվել աստղաբաշխական գներով:

Մնացած բոլոր հետեւանքները՝ կապված հազարավոր մարդկանց ճակատագրի, սոցիալական դժգոհության բազայի մեցածման ու խորացման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի լրացուցիչ խթան դառնալու եւ այլ խնդիրների հետ, ավազակապետական իշխանության համար երկրորդական են եւ ստորադասվում են առաջին երկուսին։

Երեւանի կրպակատերի դեմ շարունակվող արշավանքի հերթական փուլը դրա վառ վկայությունն է։ Խոսքը վերաբերում է շուրջ 3000 կրպակների, որոնք մաս առ մաս նույն ճակատագրին պետք է արժանանան։ Որպես կանոն կրպակատերերն ունեն սեփականության վկայական, վարձակալման օրինական պայմանագիր, պարտաճանաչ մուծել են բոլոր հարկերն ու վարձավճարները։

Զանգվածաբար խախտվում են մարդու սահմանադրական՝ մասնավոր սեփականության իրավունքը, աշխատանքի իրավունքը, ըստ էության՝ կյանքի իրավունքը։ Անկախ բոլոր հանգամանքներից, ինքնուրույն աշխատանքով զբաղված ու դրանով իր ապրուստը հոգացող յուրաքանչյուր քաղաքացի վաստակելու այդ հնարավորությունից կարող է զրկվել միայն մեկ պայմանով՝ երբ իր համաձայնությամբ ստանա դրա ճիշտ համարժեք մի այլ հնարավորություն կամ համարժեք փոխհատուցում։ Ոչ մի քաղաքի տեսք, ոչ մի այլ հանգամանք ավելի թանկ չարժե, քան յուրաքանչյուր քաղաքացի, նրա ապրելու եւ աշխատելու իրավունքը, ըստ էության՝ նրա ճակատագիրը։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը, իր պատրաստակամություն է հայտնում բազմակողմանի՝ իրավական, քարոզչական, տեխնիկական եւ կազմակերպական գործնական օգնություն տրամադրել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։ Այս առիթով Կոնգրեսը ստեղծել է աշխատանքային խումբ (կոնտակտային հեռախոս՝ 52.09.74), որն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել կրպակատերերի ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանություններ (4)

Baron
HAK-@ - iren sparac, kareli e asel merac qaxaqakan figur e, vor@ aysor porcum e handes gal Robin Hudi demqov, moranalov vor aysorva gorcox rejim@ irenq en garangutyun toxel.Uxxaki zarmanal kareli e, mardik inchpes en moranum irenc ancyal@? Lriv hamamit em Kareni asacnerin, isk Arzumanyan@ 100 tokosov ardaraci er, miayn moranum er vor inqn el e ayd dasin patkanum
Սեվակ
Ամոթ է ամոթ, ապամոնտաժման ժամանակ մարդկանց կողքը կանգնած չեք, մենակ էր կանգնել, հիմա էլ հայտարարություն եք անում ու աշխատանքային խումբ ձեւավորում?... Կորեք գրողի ծոցը: Դուք ընդդիմություն չեք, ռեժիմի կցորդ եք:
gayane
Կոնգրեսը վաղուց պետք է ստեղծեր աշխատանքային խումբ ոչ միայն կրպակատերերին պաշտպանելու համար: Որքան մարդ զրկվեց աշխատանքից ու տնից, բոլոր այդ մարդկանց կարող էր այդ ածխատանքային խումբը պաշտշանել: Կոնգրեսը ունր այդ ներուժը:
Կարեն
ՀԱԿ-ը դեմագոգիայով է զբաղվում: Ենթադրում եմ հեռախոսահամարին պատասխանելու են այն անձինք, որոնք կամզակերպական ունակությունների վերաբերյալ նախկին ՀԱԿ-ի անդամ և նախկին արտգործնախարար Արզումանյանը արտահայտել էր հայտնի կարծիքը Ռոբի կողմից youtube-ում տարածված տեսահոլովակում: Մոլոդեց Կարեն Կարապետյանին, հետևողական լինելու համար: Հուսով ենք, որ Նախագահը ու Վարչապետն էլ կարող են խույս տալ դեմագոգիայի գայթակղությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter