HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ավետիսյանի տան գողությունը բացահայտվել է

Բացահայտվել եւ կասեցվել է անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարած կայուն հանցավոր խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամլո ծառայությունը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում` ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները: Երեք օր առաջ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է նաեւ հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, որը ֆինանսավորել եւ ուղղորդել է նրանց գործողությունները: Իրավապահները բացահայտել են նաեւ նույն խմբի իրականացրած այլ հանցագործություններ, այդ թվում` 2007 թ. նոյեմբերի 29-ին Երեւանի Մ. Խորենացու 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառում կատարված կողոպուտը, որի արդյունքում պատճառվել էր 400 հազար ԱՄՆ դոլարի վնաս, եւ այս տարվա հունվարի 28-ին գրավատան տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Քրեական գործի քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter