HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Առողջապահության նախարարն ուզում է քաղաքապետ դառնալ

Մայիսի 31-ին Երևանում սպասվող ընտրությունների ժամանակ ԲՀԿ կուսակցության թեկնածուների ցուցակը կգլխավորի Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Այս մասին Հետքին տեղեկացրեց  Գագիկ Ծառուկյանի  մամլո խոսնակ Խաչիկ  Գալստյանը: Այս որոշումը ընդունվել է երեկ օրվա երկրորդ կեսին կուսակցության Քաղաքական խորհրդի նիստի ընթաղքում: «Շատ թեկնածություններ են քննարկվել, բայց մեր ընտրությւոնը կանգ առավ Հարություն Քուշքյանի վրա, քանի որ նա համապատասխանում է մեր չափանիշներին` վաստակաշատ մտավորական և գիտնական մարդ է»,- ասաց մամլո խոսնակը: Կուսակցության ներսում դեռ չեն որոշել, թե ով կփոխարինի Հարություն Քուշքյանին նախարարի պաշտոնում.: «Չեմ կարող ասել, մենք առնվազն 3 ամիս ունենք այդ որոշելու, բայց մեր կուսակցությունում շատ արժանավոր բժիշկներ կան»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter