ԱԺ նախագահը հանդիպել է մայր բուհի ուսանողների հետ
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի պատմության եւ քաղաքագիտության բաժինների չորրորդ` ավարտական կուրսի ուսանողներին:
Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ապագա պատմաբանների եւ քաղաքագետների հետ հանդիպումը տեղի է ունեցել` ընդառաջելով համալսարանի ղեկավարության առաջարկությանը:
Հանդիպմանն ԱԺ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ ուսանողներին պարզաբանելով արդի մարտահրավերներին դիմակայելու ԼՂՀ իշխանությունների ջանքերի, ղարաբաղյան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի եւ առաջիկա հնարավոր զարգացումների, խորհրդարանի գործունեության ուղղությունների եւ առանձնահատկությունների եւ այլ խնդիրների վերաբերյալ նրանց հնչեցրած հարցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել