HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հարցվածների 30 տոկոսը նշել է, որ իր տնային տնտեսության կենսամակարդակը ցածր է

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերի եւ գյուղատնտեսական մթերքների իրացման ընտրանքային հետազոտություն` հանրապետության գյուղական համայնքների 28.6 տոկոսի ընդգրկմամբ: Հարցումն անց է կացվել հանրապետության 7 շրջանների 62 գյուղական համայնքներում` ընտրված պատահական ընտրանքային կարգով: Հետազոտությունում ընդգրկվել են 1040 տնային տնտեսություն, որը կազմում է 2008թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված գյուղական համայնքների տնային տնտեսությունների 5.5 տոկոսը: Հարցվածների 96 տոկոսն իրենց տնային տնտեսության կենսամակարդակը դասել են միջին եւ միջինից ցածր սոցիալական խմբերին (ընդ որում 28.9 տոկոսը նշել է, որ իր տնային տնտեսության կենսամակարդակը ցածր եւ շատ ցածր է), միայն 3 տոկոսն է իր տնային տնտեսության կենսամակարդակը գնահատել բարձր, իսկ  1 տոկոսը դժվարացել է այն գնահատել: Իրենց  կենսամակարդակը բարձր գնահատած տնային տնտեսությունների 67.8 տոկոսը այդ մակարդակին հասել է սեփական աշխատանքով, իսկ 12.9 տոկոսը անասունների վաճառքից ստացված գումարների շնորհիվ: Տնային տնտեսությունների 51.8 տոկոսը գյուղատնտեսական արտադրանքի իրացման հնարավորությունները բավարար է գնահատել, իսկ 48.2 տոկոսը` անբավարար: Անբավարար գնահատածների 42.3 տոկոսը այդ երեւույթը բացատրում է տրանսպորտային եւ այլ ծախսերի մեծությամբ, 29 տոկոսը` ինքնարժեքի բարձր լինելու հետեւանքով արտադրանքի ցածր մրցունակությամբ, 17.3տոկոսը` պահանջարկի բացակայությամբ, 9.9 տոկոսը` վերամշակման անհնարինությամբ պայմանավորված իրացման սեղմ ժամկետներով: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հարցված տնային տնտեսությունների 34.6 տոկոսի միջին ամսական եկամուտը 100 հազ. դրամից ավելի է կազմել: Մինչև 30 հազ. դրամ միջին ամսական եկամուտ ունի հարցվածների  6.2 տոկոսը: Իրենց տնային տնտեսության միջին ամսական եկամտի չափը դժվարացել են գնահատել հարցվածների 0.8 տոկոսը:  Հարցված յուրաքանչյուր տնային տնտեսություն նշել է միջին հաշվով եկամտի 3 աղբյուր: Տնային տնտեսությունների կողմից նշված եկամտի աղբյուրների ընդհանուր թվում 23.3 տոկոսը բաժին է ընկել հիմնական աշխատանքին, 17.3 տոկոսը անասունների, 16.8 տոկոսը բերքի վաճառքից ստացված եկամտի աղբյուրներին: Հարցաթերթի այն հարցին, թե տնային տնտեսության ապրուստի որ մասն է ապահովվում գյուղմթերքի սպառման եւ իրացման հաշվին, 31.4 տոկոսը գնահատել է մինչեւ 25 տոկոսը, 43.5 տոկոսը` 26-50 տոկոսը, 15.1 տոկոսը` 51-75 տոկոսը եւ 10.0 տոկոսը` 75.0 տոկոսից ավելին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter