Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել ՎԶԵԲ տնօրեն Մայքլ Դեյվիին
Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին, բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Վալերի Ռազլոգին եւ գրասենյակի նախկին ղեկավար Մայքլ Վայնստին։
Քննարկվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ մեր երկրի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Ընդգծելով մինչ այժմ փոխգործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը, կողմերը կարեւորել են համագործակցության շարունակումն ու զարգացումը՝ հատկապես ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Համագործակցության առաջնայնությունների թվում Տիգրան Սարգսյանը նշել է, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, մասնավոր հատվածին, ենթակառուցվածքների զարգացմանն աջակցության ընդլայնումը, ինչը, ըստ նրա, շատ կարեւոր է Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետեւանքները հաղթահարելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել