HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանում առգրավել են 100 կգ հերոին

Ռուսաստանի Բոլգորոդի մարզում մաքսավորները առգրավել են 100 կգ հերոին: Ռուսաստանի դաշնության կենտրոնական մաքսային վարչության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նեխոտեեւկա մաքսակետում հերոինը հայտնաբերվել է Volvo մակնիշի բեռնատարում, որը վարում էր Թուրքիայի քաղաքացի: Առանց բեռի մեքենան ընթանում էր Թուրքիա-Ադրբեջան-Ուկրաինա-Ռուսաստան երթուղով: Հերոինը հայտնաբերվել է 500 գրամանոց 200 փաթեթներում: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter