HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». բողոքում են «միսակնոցի» դեմ

«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին են դիմել դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ:

Նամակագիրները ներկայացնում են դատական դեպարտամենտի (իրենց ձևակերպմամբ՝ «միսակնոցի») բարքերը, մասնավորապես դժգոհում դեպարտամենտի ղեկավարից. «Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ և Արման Մկրտումյանի բարձր հովանու ներքո համակարգը գնում է վերջնական կործանման:

Այն, ինչ այսօր կատարվում է դատական դեպարտամենտում, ավելի շատ նման է տոտալիտար ռեժիմով աշխատող մի կառույցի, որն անմիջականորեն ղեկավարում է նախկինում դատախազությունից կաշառակերության համար հեռացված Միսակ Մարտիրոսյանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter