Արդեն հայտնի են ԼՂՀ չեմպիոնները
Ստեփանակերտում օրերս ավարտվեց սեղանի թենիսի ԼՂՀ պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որին մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների մարզիկներ:
Պատանիների թիմային առաջնությունում հաղթող է դարձել Ստեփանակերտի հավաքականը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Մարտունու եւ Ասկերանի թիմերը: Աղջիկների մեջ ուժեղագույնը դարձյալ Ստեփանակերտի թիմն էր, երկրորդ տեղում էր Մարտունու թիմը, իսկ երրորդում` Հադրութի:
Անհատական առաջնությունում պատանիներից առաջին տեղ է գրավել Ռաֆայել Հովհաննիսյանը, երկրորդ եւ երրրոդ տեղերը գրավել են Հրանտ Օհանյանը եւ Գեւորգ Հայրապետյանը: Աղջիկների առաջնությունում հաջող է հանդես եկել Աննա Ադամյանը` զբաղեցնելով առաջին տեղը, երկրորդ տեղը բաժին է հասել Նանար Հովսեփյանին, իսկ երրորդ տեղում էր Մարիամ Գասպարյանը:
Ինչպես Հետքին ասացին սպորտի պետական կոմիտեում, մրցանակային տեղեր գրաված մարզիկները կմասնակցեն ՀՀ պատանիների եւ աղջիկների առաջնությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել