HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղի մարզիկները կմասնակցեն ՀՀ եզրափակիչ առաջնությանը

Մարտի 1-10-ը Երեւանում անցկացված Հայաստանի Հանրապետության պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ առաջնությանը մասնակցել են նաեւ Ղարաբաղի մի խումբ շախմատիստներ, ովքեր ավելի վաղ ԼՂՀ առաջնությունում իրենց տարիքային խմբերում գրավել էին առաջին տեղերը: Ինչպես մեզ այսօր հայտնի դարձավ Ղարաբաղի պատանի շախմատիստներից երկուսը հաջող են հանդես եկել ՀՀ կիսաեզրափակիչ առաջնությունում. մինչեւ 18 տարեկանների խմբում Կամո Ուլուբաբյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, իսկ մինչեւ 16 տարեկանների խմբում Մհեր Հայրապետյանը վաստակել է 5.5 միավոր: Այս երկու շախմատիստներն էլ նվաճել են ՀՀ պատանիների եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter