HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանկցիա` «Յոթի գործ»-ով պաշտպան Ստեփան Ոսկանյանի նկատմամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում «Յոթի գործ»-ում առաջին անգամ սանկցիա կիրառվեց փաստաբանի նկատմամբ: Միակ մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանն այսօր էլ երկու անգամ ոտքի չկանգնեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու անգամ նախազգուշացման սանկցիա կիրառեց Գ. Ոսկերչյանի նկատմամբ, բայց դատարանի դահլիճից նրան չհեռացրեց: Երեկ և այսօր Գ. Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը չէր ներկայացել դատարան` պատճառաբանելով, որ մարտի 11-13-ը որպես պաշտպան մասնակցելու է Վրաստանում քննվող մեկ այլ քրեական գործի և խնդրել էր հետաձգել դատավարությունը: Սակայն մեղադրող Կորյուն Փիլոյանը դատավորից պահանջեց սանկցիա կիրառել Ստեփան Ոսկանյանի նկատմամբ, քանի որ հասցրել էր պարզել, որ Ստեփան Ոսկանյանը սահմանն անցել էր այսօր առավոտյան ժամը 7:40-ին և հեշտությամբ կարող էր մասնակցել երեկվա նիստին: 20 րոպե ընդմիջումից հետո դատավորը Ստեփան Ոսկանյանի նկատմամբ կիրառեց սանկցիա` առանց պատշաճ կարգով դատարանին զգուշացնելու դատական նիստից բացակայելու հիմքով և նրան պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել Փաստաբանների պալատ: Իսկ դատական նիստը հետաձգեց մինչև վաղը` մարտի 12-ը, ժամը 12:00-ն: Հովիկ Արսենյանը դատավորին փորձեց պարզաբանել, որ նախանցյալ նիստի ավարտից հետո Ստեփան Ոսկանյանը զգուշացրել էր դատավորին, որ բացակայելու է և խնդրել էր հարմարեցնել դատական նիստը նաև պաշտպանական կողմի նիստերի  ժամանակացույցին: Սակայն դատավորը դա պատշաճ կերպով զգուշացնել չէր համարել, քանի որ Ստեփան Ոսկանյանը դատական նիստի ժամանակ չի ասել դա, այլ նիստից հետո: Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը, որը Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է, լրագրողներին պարզաբանեց, որ նման դեպքերում խորհուրդը կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում և գործը հանձնում է կարգապահական հանձնաժողովին, որը քննություն է կատարում: Քննությանը կարող են հրավիրվել դատավարության մասնակիցները և դատավորը, հետո հանձնաժողովը կայացնում է եզրակացություն, թե առկա է, արդյոք, փաստաբանի վարքագծի կանոնակարգի խախտում և կարող է տույժ կիրառել: Մելանյա Առուստամյանը պատմեց, որ նման դեպք եղել է, երբ Վերաքննիչ դատարանը դիմել էր մեկ այլ փաստաբանի պատժելու համար` Վարդան Սաֆարյանի գործով: Նախագահող դատավորը Տիգրան Սահակյանն էր, և Պալատի խորհուրդը որոշում կայացրեց, որ փաստաբանի վարքագծում առկա չէ էթիկայի կանոնակարգի խախտում, դիմեց արդարադատության խորհրդին, որը որոշում կայացրեց կարգապահական տույժի ենթարկել դատավորին: «Փաստաբանական պալատի խորհուրդը պետք է քննի, հատկապես ես ներկա եմ եղել, երբ Ս. Ոսկանյանը հայտարարեց, որ նախօրոք պայմանավորվենք, որից հետո անմիջապես դատական նիստը ավարտվեց, այսինքն` Ս. Ոսկանյանը չէր կարող նախատեսել, որ դատական նիստ կնշանակվի վաղը, այն դեպքերում, երբ այս գործով դատական նիստերն ընդմիջվել են 2 շաբաթական ժամկետով: Ոսկանյանը դիմել է դատավորին նաև արտադատարանական կարգով, ասել է, որ մեկնելու է Վրաստան և այնտեղ նախօրոք նիստ է նշանակված»,-հաստատեց Մ. Առուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter