HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հարություն Քուշկյանը որպես բժիշկ կախտորոշի Երևանի հիմնախնդիրները

11_03-x_galstyanԴեռ երեկ հայնի դարձավ, որ մայիսի 31-ին Երևանում սպասվող ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուների ցուցակը գլխավորելու է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: «Երևանը Հայաստանի սիրտն է, իսկ յուրաքանչյուր սիրտ, որպեսզի առողջ գործի, այստեղ պետք են հոգատար ձեռքեր, բանիմաց մարդիկ,  որակյալ կադրեր: Այստեղ է, որ պարոն Քուշկյանի բժշկական մասնագիտությունը իսկապես կարող է շատ ճշգրիտ կիրառվել նաև մեր քաղաքի հիմնախնդիրները ճիշտ ախտորոշելու, «պրոգնոզը» տալու և դրանց լուծման բանաձևերն առաջարկելու համար»,- այսպես մեկնաբանեց իրենց ընտրությունը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ի սկզբանե քննարկվել է մոտ 10-12 թեկնածուների առաջադրման հնարավորություն: Խաչիկ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք դեռևս չեն որոշել, թե ովքեր կլինեն իրենց ցուցակի հաջորդ համարներում. «Մենք հիմա ֆիքսված ունենք միայն առաջին համարը, մնացածը դեռ քննարկման փուլում է, ցուցակում մոտ հարյուր մարդ է ընդգրկված լինելու»,-ասաց նա: Խաչիկ Գալստյանի խոսքերով` իրենք լուրջ ակնկալիքներ ունեն այս ընտրություններից: «Երևան քաղաքում կենտրոնացած է մեր բնակչության մեկ երկրորդից ավելին, և այդ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու դեպքում ԲՀԿ-ի` խաղից դուրս մնալը մեզ համար կլիներ անտրամաբանական, այսօր ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, որ ներկայացած է ԱԺ-ում և կուսակցության հեղինակությունն օր-օրի աճում է»,- համոզված է մամլո խոսնակը: Սակայն նա խուսափեց նշել Երևանում առկա այն խնդիրները, որոնց լուծումն իրենք առաջնային են համարում, քանի որ այս առումով էլ դեռ քննարկումներ են գնում: Խոսնակն ավելացրեց, որ այս ընտրութուններում հանդես կգան «խոսքից գործի անցման իրենց ծրագրով»: Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ քաղաքական դաշտում առկա և շրջանառվող բոլոր քաղաքական ուժերի անունները ԲՀԿ մրցակիցների ցուցակում են: «Մենք ոչ մեկին չենք գերագնահատում և ոչ մեկին չենք թերագնահատում, որպես մրցակցային պայքար` քաղաքական ընտրությունները մեզ համար առողջ մրցակցության թատերաբեմ է և բոլորն էլ մրցակիցներ են, եթե հավակնություն են ներկայացնում ընտրություներին մասնակցելու»,- ասաց նա: ԲՀԿ-ն նորմալ է վերաբերում Հանրապետական կուսակացության կողմից ընտրություններից երկու ամիս առաջ իրենց թեկնածուին` Գագիկ Բեգլարյանին, քաղապետ նշանակելը: «Ցանկացած կուսակցություն իր նախընտրական ռազմավարությունն է մշակում: Մենք պատրաստ ենք բոլոր դասավորվածությունների դեպքերում մեր սեփական քարոզարշավը տանել, մեր ընտրողների համակրանքը շահել, գուցե մի փոքր անհավասար է, բայց բոլոր ընտրություններում էլ գործող իշխանության ներկայացուցիչները թեկնածուների կարգավիճակով կարողացել են օգտագործել որոշակի լծակներ», -ասաց ԲՀԿ մամլո խոսնակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter